Մեր Գերդաստանը Իրանում

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ

Իրանի շահ Աբբաս I-ի հրամանով Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքում բնակվող 300 000 հայեր բռնի տեղափոխվում են Իրանի Սպահան քաղ: Դրա նպատակը բնակչությունից զուրկ սահմանամերձ գոտի ստեղծելն էր, որպեսզի օսմանյան բանակը չկարողանար շարունակել արշավանքն Իրանի դեմ: Շահը նաև ցանկություն ուներ քրիստոնյա հայերի միջոցով զարգացնել երկրի տնտեսությունը, մշակույթը և արհեստները։ Գաղթեցված հայերը հաստատվեցին Սպահան մայրաքաղաքի մոտ և հիմնեցին Նոր Ջուղան։ Հայերը մեծ դերակատարություն ունեցան ոսկերչության, գորգագործության, ջուլհակության և այլ արհեստների զարգացման գործում։ Նրանց մի մասը գաղթեց Թեհրան։ Այդպիսով, հայ համայնքը բաժանվեց երկու մասի՝ հյուսիսային (կենտրոնը՝ Թավրիզ) և հարավային (կենտրոնը՝ Նոր Ջուղա)։ Սպահանի հայերը մասնացություն են ունենում երկրի մշակութային ու հասարակական կյանքին: 17000 հայ մասնակցել է 1980-88 թվականների իրանա-իրաքյան պատերազմին, որոնցից 260-ը զոհվել են։ Նոր Ջուղան այժմ ունի 14 եկեղեցի, որոնցից մեկը Սուրբ Ամենափրկիչ վանքն է։

Փերիայի հայությունը գաղթեցվել է հիմնականում Վասպուրական նահանգից (Վան, Արճեշ, Արծկե)։ Եթե քաղաքային բնակչությունը հիմնականում տարածված էր Սպահանում և Նոր Ջուղայում, ապա գյուղական բնակչությունը հաստատվում է ոչ հեռու գտնվող Փերիա գավառում։ Գյուղերում հիմնվել են եկեղեցիներ: Հայերը պահպանել են իրենց կրոնը։ Իրանի հայաբնակ գավառներից Փերիան վերջինն է հայաթափվել 1990-ական թվականին։ 1949 թվականին Փերիա գավառի հայության մեծ մասը հայրենադարձ են եղել։ 

Իմ հայրական տատիկն ու պապիկը այն եզակիներից էին, որ մնացին Իրանում՝ տատիկիս հղիության պատճառով։ Իսկ տարիներ անց նրանք տեղափոխվեցին և բնակություն հաստատեցին Թեհրանում։

Մայրիկիս տատիկը գյուղից գնացել է Թեհրան սովորելու, իսկ պապիկը մեկ այլ գյուղից է գնացել Թեհրան՝ աշխատելու նպատակով։ Թեհրանում նրանք ամուսնացել և այնտեղ էլ հիմնել են իրենց ընտանիքը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s